Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գիտնականների համոզմամբ՝ Ալեքսանդր Մակեդոնացին մահացել է թունավոր բույսի ազդեցությունից

Գիտնականների համոզմամբ՝ Ալեքսանդր Մակեդոնացին մահացել է թունավոր բույսի ազդեցությունից
18.01.2014 | 17:33

Բրիտանացի հետազոտողները կարծում են, որ այն ախտանիշները (երկարատև փսխում, ցնցումներ, մկանային թուլություն, զարկերակի դանդաղ աշխատանք), որոնք երկար տարիներ հետապնդել են Ալեքսանդր Մակեդոնացուն, սպիտակ hellebore (մորոզնիկ) բույսի ազդեցության հետևանք են: Սպիտակ զարմանահրաշ hellebore-ը մինչև մեկուկես մետր երկարություն ունեցող բույս է, աճում է Հարավային Եվրոպայում և Ասիայում, համարվում է խիստ թունավոր, սակայն, ինչպես ցանկացած թույն, այն նույնպես ունի բուժիչ հատկություններ և կիրառվում է բժշկության մեջ: 32-ամյա Ալեքսանդր Մակեդոնացին, ինչպես վկայում են մեկնաբանները, ծանր հիվանդացել է մ.թ.ա. 323 թվականին, իսկ հույն բժիշկները, չար ոգիներին հեռացնելու և փսխում առաջացնելու նպատակով, նրան տվել են hellebore բույսից և մեղրից պատրաստված ըմպելիք, ինչն էլ, ի վերջո, հանգեցրել է մահվան:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3510

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ